Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

ԱՀԿ անդամները կփոխանակվեն գրիպի վիրուսի նմուշներով

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ անդամ-երկրները որոշում են կայացրել գրիպի վիրուսի նմուշներով փոխանակվելու, որպեսզի լավ պատրաստվեն հիվանդության  հնարավոր հետագա բռնկումներին: Համաձայն այդ պայմանագրի` դեղագործական ընկերությունները նոր պատվաստանյութերի բանաձևերը կտան նաև գործընկերներին կամ արտադրվող դեղամիջոցի մի մասը կպահեստավորեն աղքատ երկրների համար: Այս մասին հաղորդում է ԲիԲիՍին:

 
Հիշեցնենք` ապրիլի սկզբին ՌԴ գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշենկոն հաղորդել է, որ գրիպի և ՍՇՎԻ-ի (Upper respiratory tract infections) համաճարակը Ռուսաստանի տարածքում ավարտված է: 2011թ. ապրիլի 4-ի տվյալներով` համաճարակային աճ արձանագրվել  է միայն ՌԴ չորս շրջաններում՝ Նովգորոդ, Վոլգոգրադ, Պրիմորսկի և Ստավրոպոլյան:


Ինչպես նշեց Գ. Օնիշենկոն, մեգապոլիսներում հիվանդության աճ չի նկատվել: Նրա խոսքերով` հիվանդության աճի հաջորդ բռնկումը սպասվում է միայն խոր աշնանը: Գ. Օնիշենկոն ավելացրեց, որ անցած համաճարակը` ի հաշիվ Ռուսաստանում գրիպի դեմ 34 մլն մարդու պատվաստման, «չափավոր» է համարվել:


Գ. Օնիշենկոն, ավելի վաղ խոսելով գրիպով և ՍՇՎԻ-ով հիվանդանալու մասին, հաղորդել է, որ գրիպի բոլոր դեպքերի մեջ ավելի քան 24,5%-ը զբաղեցնում է A/H1N1-ը: Նա ավելացրել է նաև, որ Եվրոպայում այս ցուցանիշը շատ ավելի բարձր է, սակայն կան շրջաններ, որտեղ այն կազմել է ավելի քան 30%:

Սկզբնաղբյուր. remedium.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ